Աբուլ լեռան ստորոտին ծվարած համանուն գյուղն ապրում է իր առօրյա հոգսերով:
Երեխաները ուրախ-զվարթ խաղեր են խաղում, իսկ մեծերը դաշտերն են մշակում: Գյուղն Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Այստեղ մարդիկ հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում: Այսօր Աբուլ գյուղը մոտավոր 700 բնակիչ ունի:
Աղունիկ Այվազյան, Քրիստինե Մարաբյան