Նինոծմինդայում քաղաքապետի պաշտոնի համար երեք թեկնածու է պայքարում: Նրանք են՝ Անիվարդ Մոսոյանը, Սուրեն Մոսոյանը և Ավագ Բդոյանը: Սակայն Նինոծմինդայի փողոցներում դեռ միայն երկու թեկնածուի նախընտրական պաստառներն են փակցված:

Նինոծմինդայի կենտրոնական փողոցում, գրեթե յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել նախաձեռնող խմբի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սուրեն Մոսոյանի և «Վրացական Երազանքի» կողմից առաջադրված Անիվարդ Մոսոսյանի նախընտրական պաստառների:

pastar3

Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ ընդդիմության թեկնածուները՝ թե Նինոծմինդայում, թե Ախալքալաքում նախընտրական պաստառներ չունեն: Սակայն JNEWS-ի հետ հեռախոսազրույցում բոլորը հաստատեցին, որ առաջիկա օրերին փողոցներում տարբեր շինությունների պատերին կհայտնվեն նաև իրենց նախընտրական պաստառները: Ընտրություններին ընդամենը 18 օր ժամանակ է մնացել, բայց Ախալքալաքում և Նինոծմինդայում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 6 թեկնածուներից միայն 3-ն ունեն նախընտրական պաստառներ, որից 2-ը իշխող կուսակցության ներկայացուցիչները. Անիվարդ Մոսոյանը՝ Նինոծմինդայում, և Մելքոն Մակարյանը՝ Ախալքալաքում: Ինչպես նաև նախընտրական պաստառ ունի նախաձեռնող խմբի կողմից Նինոծմինդայում առաջադրված քաղաքապետի թեկնածու Սուրեն Մոսոյանը: