Այսօր՝ փետրվարի 1-ին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության արդեն նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին։
Կուսակցության կանոնադրության համաձայն` պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին թեկնածուին ներկայացրել է քաղխորհրդին, որն ընդունել է այդ առաջարկը։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին վարչապետի պաշտոնում ինձ թեկնածու առաջադրելու և հայտնած վստահության համար»,- այս խոսքով է սկսել իր ելույթը Իրակլի Կոբախիձեն։
Մինչ օրս Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի նախագահն էր։ Նրան այս պաշտոնում փոխարինել է արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին հունվարի 29-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։