Փողոցային առևտուրը միշտ էլ ակտուալ է եղել Ախալքալաքում։ Դեռ 2018 թվականից տեղական իշխանությունները փորձում են փողոցային առևտուրը վերացնել, սակայն տոնական օրերի նախօրեին վերսկսված առևտուրը կրկին գլուխ է բարձրացնում և մնում տեղում։

Ախալքալաքի քաղաքապետարանում հույս ունեին, որ Թավիսուփլեբա փողոցի վրա գտնվող նորակառույց շինութունում տեղեր կհատկացվեն շուկայի առևտրականների համար և փողոցները լիովին կազատվեն առևտրականներից։

Նորակառույց շենքի սեփականատեր Սոս Մուրադյանն ասում է, որ շենքը նախատեսված չէ գյուղատնտեսական մթերք վաճառելու համար։

«Մարտի 1-ին շենքի ներքևի հարկի բացումն ենք անելու։ Բաժիններն արդեն տրված է վարձով, սակայն տեղեր կան, ցանկացողներին էլի կարող ենք հատկացնել տարածք։ Հիմա պետք է վաճառվի հագուստ, պարֆումերիա, հեռախոս և այլ իրեր, իսկ մթերք վաճառելու համար շենքի ներսում տարածք չի հատակցվելու: Դրսում, շենքի բակում կկարողանանք տեղավորել։ Օրինակ. եթե քաղաքի շուկայում բոլոր առևտրականների համար տեղ չկա, եթե մի քանի հոգի է դրսում մնում, ապա մենք կարող ենք նրանց համար շենքի բակում բաժիններ բացել, կարող է նաև ծածկի տակ էլ լինի այդ բաժինները»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սոս Մուրադյանը։

Նորակառույց շենքի սեփականատեր Մուրադյանի խոսքը հետևյալ կերպ է մեկանաբանում Ախալքալաքի քաղաքապետը։

«Եթե շենքում տեղ չի հատկացվելու շուկայի առևտրականների համար, ապա այդպես կես մասին տեղափոխել հնարավոր չէ, չենք կարող կիսել։ Սկզբում սեփականատերն ասում էր, որ կարող է շենքի ներքևի մասը հատկացնել մթերք վաճառողներին, սակայն հիմա եթե այդպես է, մենք չենք կարող ոչ մեկի ստիպել տեղափոխվել։ Ինչպես գիտեք մենք արդեն սկսել ենք շուկա տեղափոխելու գործընթացը և կարողացել ենք մեծ մասին շուկա տեղափոխել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Նալբանդյան փողոցի ազատությունը կարճ տևեց

Փողոցային առևտուրը չի ուզում հանձնվել

Գայանե Ակոջյան