Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 178 միլիոնը: Այս տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Նույն վիճակագրության համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 3.85 մլն մարդ, իսկ առողջացածների թիվը գերազանցում է 162 միլիոնը:

Այս պահին աշխարհում Covid-19-ի ակտիվ դեպքերի թիվը 11.6 միլիոն է:

Կորոնավիրուսով վարակվածների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Թուրքիան։