Սեպտեմբերի 7-ի տվյալներով, Ախալքալաքում «Միասնական ազգային շարժում» կուսակցության թվով հինգ թեկնածուներ հրաժարվել են որպես թեկնածու մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սա չի խանգարում որպեսզի «Ազգային շարժման» ցուցակի մնացած անդամները ընտրություններին մասնակցեն: Այս մասին հայտնում են Ախալքալաքում կուսակցության նախընտրական շտաբից:
Այսօր Վրաստանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի կուսակցությունները, որոնց ցուցակում մինիմումից (28 անդամ) քիչ թեկնածու կա ընտրություններին չեն կարող մասնակցել միայն հետևյալ դեպքերում.
. եթե գրանցված թեկնածուն զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից և նշված հավաստող փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվել է ընտրական հանձնաժողովին:
. եթե ընտրությունների գրանցումից հետո գրանցված թեկնածուի պասիվ ընտրական իրավունքը սահմանափակվել է, և դա հաստատող փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվել է ընտրական հանձնաժողովին:
. օրենքի համաձայն՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12-րդ օրը, գրանցված թեկնածուին, հրավիրել է իր առաջադրող կուսակցությունը:
«Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային դիտորդների և Վրաստանում հավատարմագրված դեսպանների ճնշման ներքո նման որոշում է ընդունել: Այսինքն՝ կուսակցությունները, որոնք պարտադիր պետք է համամասնական ընտրակարգով 28 թեկնածու ունենային առաջադրված, կարող են մասնակցել ընտրություններին, եթե նույնիսկ ցուցակը չգերազանցի նշված շեմը: Այսօրվա դրությամբ մեր կուսակցությունից 5 հոգի է հետ վերցրել թեկնածությունը»,- ասում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը հայտարարեց Ախալքալաքում իրենց թեկնածուների վրա ճնշումների մասին, որպեսզի խոչընդոտեն իրենց մասնակցությունն ընտրություններին:
Մանրամասն կարող եք կարդալ ներքևում՝
Մելիք Ռաիսյան. «ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն և «Երազանքը» մեզ չեն թողնում մասնակցել ընտրություններին»