Ըստ Աշխատանքային պայմանների տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեի, այս պահին ստուգված 1500 դպրոցներից 81-ը չեն բավարարում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակված պահանջներին: Մասնավորապես, երեկվա տվյալներով, այս փուլում ստուգված 1500 դպրոցներից միայն 614-ին է տրվել դասապրոցեսը շարունակելու թույլտվություն:
«Դպրոցների ստուգումները շարունակվում են: Մինչ օրս ստուգվել է մինչև 1500 դպրոց, որոնցից մենք թույլտվություն ենք տվել 614 դպրոցների, 81-ը չեն համապատասխանել, մնացածը գտնվում են ստուգման փուլում, և մենք սպասում ենք որոշակի փաստաթղթերի` համապատասխան որոշում կայացնելու համար:
Մենք ստուգել ենք նաև ավելի քան 10 համալսարաններ, որոնցից յուրաքանչյուրին թույլտվություն է տրվել, և այս գործընթացը շարունակվում է», – ասել է Բեքա Փերաձեն:
Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարին դպրոցները դիմավորում են հատուկ հանձնարարականներով, որոնք մշակվել են համավարակի պատճառով: