Սեպտեմբերի 4-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 285 742 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 25 670 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 831 256, իսկ լիարժեք պատվաստված է 454 486 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 684 նոր դեպք, ապաքինվել է 2 695 հիվանդ, մահացել՝ 83 վարակակիր: