Մայիսի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 239-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել՝ 3-ն էլ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։
Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է 39 005 թեստավորում: