«Եվրախորհրդարանականը իմ ղեկավարը չէ, իմ ղեկավարը վրաց ժողովուրդն է», – այսպես է Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի հայտարարությանը:
«Եթե նրանք շահագրգռված են պարզելու իրավիճակը և գործի էությունը, ապա պետք է պարզեն և ոչ թե մակերեսային հայտարարություններ անեն: Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասել, ես ասում եմ մեր ժողովրդին, որ դա վարկ էր, և մենք հրաժարվեցինք լրացուցիչ վարկ վերցնելուց», – ասել է Ղարիբաշվիլին:
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը ասել է, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել ԵՄ միկրոֆինանսավորման աջակցության երկրորդ մասն ստանալու պայմանները և հետևաբար, չի կարող հրաժարվել այն բանից ինչ ստանալու իրավունք չունի:
«Ցավոք Վրաստանի կառավարությունը չի կատարել ԵՄ միկրոֆինանսավորման աջակցության երկրորդ մասնաբաժինը ստանալու պայմանները՝ դատական իշխանություն և այլն: Դուք չեք կարող հրաժարվել այն ամենից, ինչ ձեզ թույլ չեն տվել ստանալ: Մենք վրաց ժողովրդի կողքին ենք», – ասել է Կրեմոնը: