2020 թվականի դեկտեմբերին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 199,7 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ազգային բանկի տվյալների, սա 15,9%-ով ավելին է 2019 թվականի դեկտեմբերի համեմատ:

«Վրաստան դրամական փոխանցումների 94,8%-ը գալիս է 19 խոշոր գործընկեր երկրներից: Դեկտեմբերին դրանցից յուրաքանչյուրից փոխանցումների ծավալը գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Անցյալ տարվա դեկտեմբերին նույն 19 երկրներին բաժին է ընկել բոլոր փոխանցումների 95%-ը», – հայտնել են Ազգային բանկից:

Ռուսաստան՝ 40,71 միլիոն դոլար,
Իտալիա՝ 31,82 միլիոն դոլար,
Հունաստան՝ 22,42 միլիոն դոլար,
ԱՄՆ՝ 22,31 մլն դոլար,
Իսրայել՝ 15,52 միլիոն դոլար,
Թուրքիա՝ 9,90 միլիոն դոլար,
Ուկրաինա՝ 9,51 միլիոն դոլար,
Գերմանիա՝ 8,32 միլիոն դոլար,
Ադրբեջան՝ 5,79 մլն դոլար,
Իսպանիա՝ 4,76 միլիոն դոլար,
Ֆրանսիա՝ 3,23 միլիոն դոլար,
Ղազախստան՝ 2,85 միլիոն դոլար,
Լեհաստան՝ 2,64 միլիոն դոլար,
Մեծ Բրիտանիա՝ 1,96 մլն դոլար,
Իռլանդիա՝ 1,92 միլիոն դոլար,
Կանադա՝ 1,76 միլիոն դոլար,
Ղրղզստան՝ 1,47 միլիոն դոլար,
Հայաստան՝ 1,20 միլիոն դոլար,
Կիպրոս՝ 1,12 միլիոն դոլար:

Ազգային բանկը հայտնել է նաև, որ դեկտեմբերին արտերկրից Վրաստան փոխանցվել է 24,7 մլն ԱՄՆ դոլար: Սա 2019 թ.-ի դեկտեմբերի համեմատ
3,4%-ով ավելի քիչ է: