Թբիլիսիում, Ի.Բոկերիայի անվան համալսարանական հիվանդանոցում՝ ծննդաբերությունից հետո մահացել է կորոնավիրուսով վարակված 19-ամյա աղջիկ:
Հիվանդանոցի կլինիկական տնօրեն Ալեքսի Վաչաձեն «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը:
Վաչաձեի խոսքով, նորածնի առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշերը, հուլիսի 30-ին մեր կլինիկա էր բերվել մի հղի աղջիկ, որի մոտ հաստատված էր կորոնավիրուս, նա մահացել է ուշ երեկոյան: Հիվանդանոց ընդունվելուց հետո նա արդեն սուր արտահայտված խնդիրներ ուներ՝ կապված շնչառական համակարգի հետ: Օգոստոսի 1-ին կեսարյան հատման անհրաժեշտություն առաջացավ: Նրա վիճակի վատթարացումն ազդեց այլ օրգան-համակարգերի վրա, և, ցավոք, նա երեկ մահացավ: Երեխայի վիճակը կայուն է, նա առողջական խնդիրներ չունի, մենք արդեն մտածում ենք նրան դուրս գրելու մասին», – ասել է Ալեքսի Վաչաձեն: