Օգոստոսի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3780 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 052 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 440 353, այստեղից ապաքինվել է 395 505 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6016:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 41 907 փորձարկում, այդ թվում 25 167-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 740-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.02% է, վերջին 14 օրվանը՝ 8,05%, վերջին 7 օրվանը՝ 8.98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 583 647 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19 067 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 369 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 472 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: