Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46 671-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 295-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 162 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 231 է, փաստացի բուժվողներինը՝ 3232։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 925 դեպք կա, այլ պատճառով՝ 283։
Մեկ օրում թեստավորվել է 4319 մարդ։ Ընդհանուր առմամբ, 252 158 թեստ է արվել: