Հայաստանում նոյեմբերի 25-ին կատարվել է 7745 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 675 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1539 հիվանդ, գրանցվել է մահվան 59 դեպք: Մահացածներից 19-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 25-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337005 դեպք, որոնցից 312617 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1431 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8890 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում: