Օգոստոսի 24-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 010 096 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 30 067 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք, ապաքինվել է 4 777 հիվանդ, մահացել՝ 60 վարակակիր: