ՍՊԸ «Թափոնների կառավարման ընկերությունը» խոստանում է, մինչ 2018 թվականը լուծել Նինոծմինդայի աղբավայրի խնդիրը, երբ աղբը կհավաքվի բեռնարկղերում և կտեղափոխվի Ախալցիխե:
Մայիսի 4-ին ՍՊԸ «Թափոնների կառավարման ընկերության» ներկայացուցչությունը, որը ստեղծվել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը կից, Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետարանների տեղական վարչակազմի աշխատակիցների հետ միասին անցկացրեցին շաբաթօրյակ կենտրոնական աղբավայրի մոտակայքում, որի կողքին Ջիգրաշեն գյուղի բնակիչների կեղտոտված վարելահողերն էին:
Ինչպես մենք գրել էինք ավելի վաղ, ջիգրաշենցիների բոլոր դաշտերը, որոնք գտնվում են աղբավայրին մոտ, լցված են աղբավայրի պոլիէթիլենային պարկերով և բնակիչները բողոքում են, որ ավելի հեշտ է «աճեցնել» պոլիէթիլենային պարկեր, քան կարտոֆիլ: Ինչպէս նաև պոլիէթիլենային պարկերը խնդիր է անասունների համար, ինչը նրանց ոտքերի տակ է գալիս:
Ըստ ՍՊԸ «Թափոնների կառավարման ընկերության» տարածաշրջանային համակարգող` Դավիթ Սափարիձեի, այդպիսի խնդիր գրեթե ամենուր էլ կա, ամբողջ Վրաստանի տարածքով, որտեղ որ կան նման աղբանոցներ:
«Պոլիէթիլենային պարկերի հետ անհնար է ոչինչ անել: Բայց սա ժամանակավոր խնդիր է, մոտ երկու տարի հետո այդպիսի աղբանոցներ այլևս չեն լինի: 2018 թ.-ից, նախատեսվում է տեղադրել հատուկ տարաներ, որտեղ կհավաքվի աղբը, ապա կտեղափոխվի Ախալցիխե, որտեղ կլինի մեծ տարածաշրջանային աղբանոց», – ասել է նա:
Բորիս Ղարսլյան