Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրում կորոնավարակով վարակվածների թիվն աճել է:
Երկրում գրանցված 4901 նոր դեպքից, 1930-ը հաստատվել է Թբիլիսիում, 602-ը՝ Աջարիայում, 638-ը՝ Իմերեթիում, 249-ը՝ Քվեմո-Քարթլիում, 272-ը՝ Շիդա-Քարթլիում, 157-ը՝ Գուրիայում, 298-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 471-ը՝ Կախեթիում, 114-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 130-ը՝ Սամցխե-Ջավախքում, 40-ը՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում:
Երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմւոմ է 61 236, որից 1 510 պացիենտ գտնվում է ծանր վիճակում: 329 պացիենտ միացված է արհեստական շնչառական ապարատին:
Շուրջ 57 563 վարակակիր գտնվում է ինքնամեկուսացման մեջ: