Հայաստանում երեկ կատարվել է 7 629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ապաքինվածների թիվն ավելացել է 283-ով, գրանցվել է մահվան 5 դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4 737-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: