Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169 597-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 206-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 155 դեպք կա, այլ պատճառով՝ 793։
Ապաքինվել է ևս 128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161 476 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 173 է։
Փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ 72-ով ավելի:
Փետրվարի 16-ին 3 431 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 691 146 թեստավորում։