«Վերջերս հղի կանանց մահվան մի քանի դեպք է գրանցվել, ինչը չափազանց մտահոգիչ է», – հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ինչպես նշել է Գաբունիան, այսօր նա հանդիպում է անցկացրել մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիաների հետ: Միևնույն ժամանակ, կշարունակվի հղիների էլ ավելի ինտենսիվ ներգրավումը մոնիթորինգի գործընթացին, այդ թվում՝ հղիների թեստավորումը:
«Եթե հղի կինը ինչ-ինչ պատճառներով՝ բժշկական զննության համար, որևէ տեղ է դիմում, ապա կարևոր կլինի նրան առաջարկել թեստավորվել կորոնավիրուսի առումով, մենք նաև աշխատում ենք առանձին առցանց կլինիկայի ստեղծման վրա, որը հատուկ համալրված կլինի մանկաբարձ-գինեկոլոգներով, ովքեր կխորհրակցեն հղիների հետ տնային պայմաններում: Այսօրվա առցանց կլինիկաները համալրված են հիմնականում ընտանեկան բժիշկներով, նրանք նույնպես կարող են խորհրդակցել հղի կանանց հետ, բայց այնուամենայնիվ կարևոր է, որ հղիները ավելի մասնագիտացված խորհրդատվություն ստանան», – հայտարարել է Գաբունիան: