Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, որ Շտապ օգնության բժիշկները 500 լարիի չափով հավելավճար ստանան: Այս մասին նա հայտնել է լրագրողներին:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ բժշկական հանրությանը, բոլոր հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր առաջին օրվանից ներգրավված են այս գործընթացում: Ցանկանում եմ նշել, որ մի շարք քաղաքական կուսակցություններ փորձում են միմյանց նկատմամբ հակադրել իշխող թիմին և բժիշկներին: Սա վերաբերում է բժիշկների վարձատրությանը և նրանց երախտապարտ լինելուն: Բոլորին կցանկանամ խնդրել, որ այսօր նման հակառակությունների ժամանակը չէ: Պետության կողմից բժիշկների բոլոր շահերը պաշտպանված են: Մենք արդեն մի քանի ամիս՝ գրեթե մեկ տարի է, հավելավճարներ ենք տալիս բժիշկներին, դա արձանագրված է, և ողջ բուժանձնակազմի աշխատավարձերը բավականին բարձր են: Բացի այդ, երեկ Խորհուրդը որոշում կայացրեց, որ պետությունը 500 լարի հավելավճար կտրամադրի հատկապես ծանր պայմաններում աշխատող շտապօգնության բժիշկներին՝ անկախ այն շրջանից, որտեղ նրանք աշխատում են», – ասել է Տիկարաձեն: