2018 թ.-ի ապրիլի 23-ից 30-ը «Եվրոպական պատվաստումների շաբաթվա» շրջանակներում Ախալքալաքի շրջանում կանցկացվեն անվճար պատվաստումներ մի շարք հիվանդությունների դեմ:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը հայտարարում է իմունիզացիայի շաբաթ, որի նպատակն է բնակչությանը պաշտպանել այնպիսի ինֆեկցիոնալ հիվանդություններից, ինչպիսիք են՝ դիֆտերիան, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, պարոտիտը, հեպատիտ C-ն, թոքաբորբը, պոլիոմիելիտը, ռոտավիրուսային վարակը, տետանուսը և այլն:
Վրաստանում իրականացվող իմունիզացիայի շաբաթը անցկացվում է «Պատվաստումն պաշտպանում է կյանքի բոլոր փուլերում» կարգախոսով:
Գյուղերում պատվաստում կատարելու ցանկություն ունեցողները կարող են դիմել գյուղի բուժկետ, իսկ քաղաքում անհրաժեշտ է դիմել Շրջանային հիվանդանոց: Այն գյուղերի բնակիչները, որտեղ բուժկետեր չկա, կարող են դիմել քաղաքային հիվանդանոց: