Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու վերականգնումն ավարտական փուլում է: Աշխատողների խոսքերով, վերականգնումը կավարտվի մոտ մեկ ամսից:

Այս պահին վերանորոգվել է շատրվանը, որը դարձել է ավելի մեծ և ավելի խորը, նաև ձևափոխվել է, արահետների մի մասն արդեն շարված է:

sad

«Մնում է մնացած արահետների վրա շարել սալարկը, այգու պարագծով ներսից ասֆալտապատել: Ցանկապատերը մաքրվում են հին ներկից, դրանք ներկվելու են», – ասում է աշխատակիցներից մեկը:

Նրա խոսքով՝, ցանկապատը կներկվի նույն գույնով, ինչ հիմա:

sad4

sad3

sad2

Հիշեցնենք, որ կենտրոնական զբոսայգու վերանորոգումը սկսվել է մայիսի կեսերին: Այգու վերանորոգման էլեկտրոնային մրցույթում հաղթել է «New Project» կազմակերպությունը՝ 279 000 լարիով: Այդ ժամանակ նախատեսվել էր, որ աշխատանքները կավարտվեն 3 ամսից: Ծրագրվում էր նաև վարժասարքեր տեղադրել, սակայն այսօր աշխատողները դրանց մասին չնշեցին: