Թալիբներն այսօր արգելել են Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից ավիաչվերները բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնում է «Sky News Arabia»-ն:

Ըստ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկատվության, «Թալիբանի» ստորաբաժանումները մոտեցել են Քաբուլի օդանավակայանին, իսկ թալիբների որոշ խմբեր արդեն շենքի ներսում են: Շենքում եւ դրա շուրջ հավաքված մարդկանց ցրելու համար նրանք մի քանի անգամ օդ կրակ են արձակել ավտոմատ զենքով:

Հեռուստաընկերության տվյալներով՝ օդանավակայանը քաղաքացիական անձանց համար կբացվի օգոստոսի 21-ին:

Ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկատվության՝ Քաբուլի օդանավակայանից չեղարկվել են բոլոր առևտրային չվերթները, իսկ տարանցիկ օդանավերին խորհուրդ է տրվել փոխել երթուղին՝ շրջանցելով Աֆղանստանի օդային տարածքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի դրությամբ Վրաստանի 22 քաղաքացիներ գտնվում են Աֆղանստանում: Սկզբնական շրջանում նրանք պետք է տարհանվեին ուկրաինական ինքնաթիռով, սակայն, ըստ փոխարտգործնախարարի, քաղաքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով նրանք չէին կարողացել ինքնուրույն հասնել օդանավակայան: Ուստի պաշտոնական Թբիլիսին որոշել է առանձին օդանավ ուղարկել Քաբուլ:

Այն մասին, թե հնարավո՞ր է Վրաստանի քաղաքացիներին տարհանել մարտական գործողությունների գոտուց՝ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն կատարվել: