Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, երկրի բոլոր շրջաններում կգործեն առանց գրանցման պատվաստման վայրեր:

Այս մասին Տիկարաձեն լրագրողներին ասել է նախքան Իմերեթիում Covid-19-ի կառավարմամբ զբաղվող կլինիկաների ղեկավարության և ընտանեկան բժիշկների հետ հանդիպումը:

«Վրաստանի բոլոր շրջաններում կգործեն առանց գրանցման պատվաստման վայրեր», – ասել է Էկատերինե Տիկարաձեն: