Վրաստանում պատվաստման գործընթացը շարունակվում է, սակայն ներկա դրությամբ պատվաստանյութերի պակաս կա։ Երկրում պատվաստման համար գրանցվելու booking.moh.gov.ge կայքում կա միայն Astrazeneca և Sinovac պատվաստանյութերը, այն էլ ոչ բոլոր կլինիկաներում: Ախալքալաքի կլինիկայում հնարավոր է պատվաստվել միայն Sinovac-ով։
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից JNEWS-ին ասացին, որ դեռ չգիտեն կոնկրետ ժամանակ, թե երբ կսկսեն զանգվածային պատվաստումները:
Հունիսի 22-ին Համակարգող խորհրդի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկու շաբաթ հետո Վրաստանը կստանա պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ:
Այսօր, օրվա երկորդ կեսին վարչապետը հայտարարեց, որ երկիրը մեկ միլիոն դեղաչափ Sinovac և Sinopaharm պատվաստանյութ է ստացել և երկուշաբթի օրվանից կսկվեն զանգվածային պատվաստումները։
Հարկ է նշել, որ ներկա դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է՝ 266 161 մարդ, առաջի դեղաչափն ընդունել է 161 965 մարդ, իսկ երկրոդ դեղաչափը՝ 104 196 մարդ։
Ազգային փոքրամասնությունների գրանցման գործընթացը հեշտացնելու համար հիվանդութմունների վերահսկման կենտրոնը պատրաստել է հայալեզու տեսանյութ, որտեղ գրանցման հրահանգը ներկայացված է քայլ առ քայլ։