Վրաստանի պաշտպանության Նախարարությունը ընդունում է թվով 10-րդ` «Վրաստանի պաշտպանության և անվտանգության գիտաժողովը» (GDSC): Գիտաժողովն անցկացվում էր Թբիլիսիում, «Hualing Tbilisi» հյուրանոցում` մայիսի 24-25-ը:

Գիտաժողովին ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին` Վարշավայում, կճանաչվի Վրաստանի զգալի առաջընթացը:

«Վրաստանը հպարտ է, որ ունի, նման մոտ և հուսալի ռազմավարական գործընկեր, հնարավորություն ունի կանգնելու ՆԱՏՕ-ի կողքին: Երկիրը ձգտում է դառնալու դաշինքի լիիրավ անդամը մոտ ապագայում: Հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության առումով տիրող իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով այն դերը, որը Վրաստանը կարող է խաղալ կայունության ամրապնդման առումով, մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք ավելի կխորացնեն զսպելու և պաշտպանելու մեր ունակությունը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Կվիրիկաշվիլին նշել է, որ Վարշավայի գագաթնաժողովը կկենտրոնանա անդամ երկրների անվտանգության բարելավման վրա, մասնավորապես դաշինքի արևելյան մասում, և այս առումով, Վրաստանը կարող է կարևոր դեր խաղալ:

«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը ընկած է մեր համագործակցության հիմքում: Մենք ուզում ենք «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում», – ասել է Վրաստանի վարչապետը:

Իսկ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման Վրաստանի պետնախարար` Դավիթ Բաքրաձեն ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի` Ջեյմս Ապաթուրայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու:

«Զրույցը անդրադարձել է Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Վրաստանը պատրաստվում է հասնել այն բանին, որ իր կողմից դաշինքին անդմակցության ճանապարհին առաջընթացը, ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական, ճանաչվի Վարշավայի գագաթնաժողովին: Մենք ունենք բոլոր գործնական գործիքները պատրաստվելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելուն, և սա շատ կարևոր է», – հայտարարել է Բաքրաձեն:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ` Ջեյմս Ապաթուրայը լրագրողներին հայտնել է, որ Վարշավայի գագաթնաժողովից հետո, Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի ավելի մեծ թվով հանդիպումների, քան դաշինքի ցանկացած այլ գործընկերները:

«Հանդիպման ընթացքում ուշադրության արժանացավ նախապատրաստումը Վարշավայի գագաթաժողովին: Նախապատրաստումը, այդ թվում Վրաստանի ներգրավմամբ, անցնում է շատ բարձր մակարդակի վրա: Հիմնականում խոսքը կգնա երեք տարրերի մասին` նախ, մենք աշխատում ենք բոլոր որոշումների իրականացման վրա, առկա փաթեթի ենթադրմամբ, երկրորդը` դա մի նոր նախաձեռնություն է ամրապնդելու համար Վրաստանի կարողությունները համագործակցության միջոցով մեզ հետ: Երրորդ, իհարկե, դա մեր քաղաքական հարաբերություններն է: Վարշավայի գագաթնաժողովից հետո, Վրաստանը կլինի ավելի մեծ թվով հանդիպումների մասնակից, քան որևէ այլ գործընկեր», – ասել է Ապաթուրայը:

Նշենք, որ համաժողովին կուսումնասիրվեն չորս հիմնական թեմաներ: Առաջին օրը ամբողջությամբ նվիրված կլինի ՆԱՏՕ-ին, որտեղ հիմնական ուշադրությունը ուղղված կլինի Վարշավայում առաջիկա գագաթնաժողովին: Երկրորդ օրը տեղի կունենա երեք հիմնական թեմաների քննարկումը` Սևծովյան երկար տարածաշրջանի անվտանգությունը, որպես Եվրո-ատլանտյան ճարտարապետության անվտանգության անբաժանելի մաս: Ժամանակակից միջազգային կարգը և նրա ազդեցությունը փոքր երկրների, և պատերազմի ոչ պայմանական չափումը», – ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունում:

Էդիտա Բադասյան