ԵՄ երկրների քաղաքացիները/բնակիչները Վրաստան ժամանելու պետք է նախօրոք լրացնեն պարտադիր գրանցման ձևաթուղթ։
Այն երկրներից, որոնք անվերապահորեն բացեցին սահմանը Վրաստանի հետ, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Վրաստանը նույնպես անվերապահորեն բացում է իր սահմանները այդ երկրների համար՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:
Այս 5 երկրների քաղաքացիները/բնակիչները բոլոր տեսակի այցերի համար կկարողանան միայն ուղիղ չվերթով գալ: Վրացական սահմանը հատելուց առաջ նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային ձևաթուղթ:
Նրանց համաձայնությամբ, կամ եթե սահմանում նրանց ջերմությունը գերազանցի 37 աստիճանը, ապա նրանց հենց օդանավակայանում PCR թեստ կանցկացնեն:
Ինչ վերաբերում է ԵՄ անդամ մյուս պետություններին, որոնք չեն բացել սահմանը Վրաստանի համար, նրանց համար նույնպես պահպանում է գործող ռեժիմը։
Իսկ այն երկրի քաղաքացիները, որոնք որ Վրաստանը մտցրել են այսպես կոչված «Կանաչ տարածքի» կազմի մեջ (բացի վերոնշյալ հինգ երկրիների) կամ սահմանել են տարբեր տեսակի սահմանափակումներ, կկարողանան մուտք գործել Վրաստան 14-օրյա պարտադիր կարանտինի պայմանով, որի ծախսերը հոգալու են իրենք:
Տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով` նրանք, ովքեր ցանկանում են աշխատանքային այցով այցելել Վրաստան, նախապես պետք է լրացնեն պարտադիր գրանցման ձևաթուղթը:
Երկիր ժամանողները կպարտավորեվեն
14 օրվա ընթացքում, յուրաքանչյուր 72 ժամը մեկ սեփական միջոցներով կատարել COVID-19-ի PCR թեստ կամ անցել պարտադիր 14-օրյա կարանտին, նույնպես սեփական միջոցներով։ Սա չի վերաբերվում ԵՄ անդամ այն 5 պետությունների քաղաքացիների/բնակիչներին, որոնց հետ Վրաստանը անվերապահորեն բացում է իր սահմանները:
Շարունակվում է հետագա աշխատանքները/բանակցությունները տարբեր երկրների հետ։
Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։