Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 923 դեպք, որոնցից 221 043-ն` առողջացած, 4641-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 385 302 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք:

Կա 218 առողջացած, 5 մահվան դեպք: