Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169 022-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 192-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 140 դեպք կա, այլ պատճառով՝ 789։
Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160 942 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 151 է։
Փետրվարի 12-ին 2 704 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 679 135 թեստավորում։