Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին երկու եռամսյակների ընթացքում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 189 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում տեղի է ունեցել 2 762 ճանապարհատրանսպորտային պատահար: Դրանցից 78-ը հարբածության հետևանքով է եղել, տուժել է 3 595 մարդ:

Միևնույն ժամանակ, ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի առաջին երկու եռամսյակների ընթացքում երկրում գրանցվել է 6 286 հրդեհ, ինչի հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել 79 մարդ: Հրդեհների հետևանքով ամբողջ երկրում ավերվել է 241 շենք:

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, այս տարվա առաջին երկու եռամսյակներում թրաֆիքինգի հոդվածով կատարվել է 8 հանցագործություն, որից հինգը գործը բացվել է ներքին գործերի նախարարության կողմից: