Հունվարի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1618 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 243 255 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 403 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 611 մարդ: Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 2 846:
Կարանտինում է գտնվում 496 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3 873 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 579 հոգի:
երեկ՝ հունվարի 12-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1857 նոր դեպք, ապաքինվել՝ 993 մարդ: