Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ԱՀ նախագահին դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարիձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը.

Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպում, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Իլհամ Ալիևը Վրաստան է ժամանել կառավարական պատվիրակության հետ։