Վրաստանի օդային շուկա է ներգրավվել վրացական նոր My Way Airlines ավիաընկերություն, որն իրականացրել է Թբիլիսի-Թեհրան չարտերային առաջին չվերթը:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, վրացական ավիաընկերությունը նախատեսում է 2018 թ.-ի մայիսից կանոնավոր չվերթներ սկսել: Առաջին փուլում թռիչքները կիրականացվեն հինգ ուղղություններով: Տարվա ընթացքում թռիչքների թիվը աստիճանաբար կավելանա մինչ 10 ուղղությունով:
My Way Airlines ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Իգոր Ափցիաուրիի խոսքերով, ավիաընկերությունը լիովին համալրված է վրացական անձնակազմով:
Ընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել Թբիլիսիից դեպի աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ: