2017թ.-ի փետրվարի 3-ին Ախալքալաքում և մոտ 15 հարակից գյուղերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ են նախատեսվում պրոֆիլակտիկ աշխատանքների համար:
Ախալքալաքի Էլեկտրական ենթակայաններում փետրվարի 3-ին ժամը 13:00-ից 17:00-ն հնարավոր է էլեկտրաէներգիայի անջատումներ: Կանցկացվեն պլանավորված պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Ըստ Ախալքալաքի ենթակայանի ղեկավար Կարեն Կարապետյանի, պարտադիր չէ, որ անջատեն ժամը 13:00-ից մինչ 17:00-ին:
«Հնարավոր է անջատումը տևի ընդամենը 3 ժամ, կամ ավելի քիչ: Կան աշխատանքներ, որոնք հնարավոր է իրականացնել առանց էլեկտրաէներգիայի անջատման: Աշխատանքները իրականացնում ենք ոչ թե մենք, այլ Ախալցիխեի բրիգադը: Հավանաբար, կանջատեն միայն այն ժամանակ, երբ առանց դրան հնարավոր չլինի անել», – ասաց Կարեն Կարապետյանը:
Անջատումները կվերաբերվեն Ախալքալաք քաղաքին և մոտ 15 գյուղերի, որոնք էլեկտրաէներգիա են ստանում Ախալքալաքի ենթակայանից, օրինակ, Կուլիկամ, Խուլգումո, Կարտիկամ, Օլավերդ, Խորենիա գյուղերը և այլն:
Ըստ Կարեն Կարապետյանի ենթակայանի պրոֆիլակտիկ աշխատանքները կշարունակվեն նաև փետրվարի 6-ին: Էներգո Պրո Ջորջիայի որոշ բաժանորդներ, ովքեր էլեկտրաէներգիայի սպառման վճարման գումարը ստանում են բջջային հեռախոսների վրա (SMS), ծանուցում են ստացել նախատեսվող աշխատանքների և հնարավոր անջատման մասին:
Պետք է նշել, որ Ախալքալաքի շրջանում գործում են չորս էլեկտրական ենթակայան, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում մոտակա գյուղերին: Այդ ենթակայանները հետևյալն են՝ Դիլիսկա, Հոկամ, Կոթելիա և Ղադոլար:
Շուշան Շիրինյան
Նման նյութեր:
Թույլ վերահսկողություն սեփական լիազորությունների շրջանակներում, սկսված, բայց չավարտած գործեր, չսկսված նախաձեռնություններ, ճնշված ոգևորություն և պատրաստակամություն դեպի լավն ինչ-որ բան փոխելու համար: Ահա թե ինչպես կարելի…
15.04.2021 | նորություններ
Երեկ բեմադրված մյուզիքլը կրկին հիշեցրեց Ախալքալաքի Մշակույթի տան ողբալի ու անհույս վիճակը: Վերականգնման խնդրի լուծումը գնացել է դեպի հեռու ապագա, հատկապես համավարակի և ճգնաժամի պայմաններում…
14.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի լողավազանի տնօրեն է նշանակվել Մարտին Գաբրիելյանը։ Նշանակումն ուժի մեջ է ապրիլի 1-ից։
14.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 13-ին, Ախալքալաքի շրջանի գյուղերի երեք դպրոցների աշակերտները ստացան դրամաշնորհներ՝ սոցիալական ակտիվությանն ուղղված իրենց փոքր նախագծերի իրականացման համար:
13.04.2021 | Հասարակություն
Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացողների և Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչություն ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքից 20 հոգանոց խումբը…
13.04.2021 | Հասարակություն
Ապրիլի 22-ին, Երկրի օրվա առթիվ, Ախալքալաքում տեղի կունենա ծառատունկ, ցանկացողները կարող են մասնակցել այս գործընթացին:
12.04.2021 | նորություններ
Օրերս Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Ինչպիսին է կորոնավարակով պայմանավորված իրավիճակն Ախալքալաքի շրջանում Jnews-ը…
12.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները դեռ չեն նախատեսում շարունակել ապօրինի տեղադրված վագոն-տնակների կամ շինությունների ապամոնտաժումը քաղաքի փողոցներից: 15-րդ ավանի մոտակայքում գտնվող շինությունները, որոնք բնակիչները ցանկանում էին…
12.04.2021 | Հասարակություն