2020 թվականի ընտրությունների հիմքով հասանելիք բյուջետային ֆինանսավորումը կորցրած քաղաքական կուսակցությունները 2021 թվականի օգոստոսի 1-ից կվերականգնեն ֆինանսավորում ստանալու իրավունքը:
Բացի այդ, բոլոր այն դրամական միջոցները, որոնք նրանք կարող էին ստանալ, եթե չկորցնեին ֆինանսավորում ստանալու իրավունքը, կփոխանցվեն այդպիսի կուսակցություններին: Այս կուսակցություններն են՝ «Գիրչի»-ն և «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»-ը:
Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանը հունիսի վերջին օրենք է ընդունել, համաձայն որի՝ այն կուսակցությունները, որոնք կորցրել էին պետական բյուջեից 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների հիման վրա հասանելիք ֆինանսավորում ստանալու իրավունքը՝ պետք է վերականգնվեր 2022 թվականի փետրվարի 1-ից, սակայն, խորհրդարանի որոշմամբ այս ժամկետը փոխվել է, և նշված կուսակցությունների բյուջետային ֆինանսավորումը կվերականգնվի 2021 թվականի օգոստոսի 1-ից:
«Գիրչի» կուսակցությանը հատկացվող բյուջետային տարեկան ֆինանսավորումը կազմում է 777 990 լարի, իսկ «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»-ին՝ 497 406 լարի: