Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ կլինիկական սեկտորում մոբիլիզացված է մինչև 7 հազար հիվանդատեղ, որից մինչ 6 հազարը զբաղված է: Նրա խոսքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվում է մինչև 1200 բուժառու, ինչը պահանջում է ուշադրություն:

«Իհարկե, մենք Առողջապահության նախարարությունում աշխատում ենք հիվանդատեղերի մոբիլիզացման ուղղությամբ: Այսօր առողջապահական համակարգում բուժվում է ավելի քան 31 հազար բուժառու, նրանցից շատերը բուժվում են տանը, նաև ակտիվորեն ներգրավված են մեր ընտանեկան բժիշկները: Նրանք հիվանդների հետ խորհրդակցում են տնային պայմաններում բուժման առումով: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, հիվանդները տեղափոխվում են այն կլինիկաներ, որոնք որոշում է ընտանեկան բժիշկը, և, համապատասխանաբար, նաև անցնում են ախտորոշում: Կորոնավիրուսային հյուրանոցներում հիվանդատեղերի ֆոնդը նույնպես մոբիլիզացված է և աստիճանաբար դրանք ավելանում են, և այսօր կլինիկական սեկտորում մոբիլիզացված է մինչև 7 հազար հիվանդատեղ, որից մինչև 6 հազարը զբաղված են: Այս փուլում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվում է մինչև 1200 հիվանդ, ինչն, իհարկե, ուշադրություն է պահանջում:

Ես կոչ եմ անում մեր բնակչությանը ակտիվորեն ներգրավվել պատվաստման գործընթացին և չմոռանալ, որ կարևոր է կրել դիմակ և սոցիալական հեռավորություն պահպանել», – հայտարարել է Տիկարաձեն: