Վերջերս Ախալքալաքում խոսակցություններ է տարածվում այն մասին, որ քաղաքի հագուստի տոնավաճառում տաղավարները, որը բավականին երկար ժամանակ է անվճար են, կրկին վճարովի են դառնում։
Jnews-ը փորձեց պարզել, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց. «Դեռ այդպիսի խոսակցություն չի եղել, ուղղակի հաշվառում է կատարվել։ Ընդհանրապես սկզբում մենք ուզում էինք տոնավաճառը հանել այդ տարածքից և զբոսայգի կառուցել, իսկ հիմա այդպիսի խոսակցություն կամ քննարկում չի եղել»:
Հարկ է նշել, որ առևտրի համար նախատեսված տաղավարները տոնավաճառի վաճառակնները նախկինում ամսական վճարում էին 30-ից մինչև 50 լարի:
Վերջին տարիներին, այդ գործընթացը քիչ թե շատ օրինականացվել էր, հայտարարվում էր էլեկտրոնային մրցույթ: Մրցույթը հաղթող անձը կամ ընկերությունը, առևտրականներից գումար էր հավաքում, որի մասը մտնում էր Ախալքալաքի տեղական բյուջե:
Ելնելով մրցույթի մասնակիցների քանակից` կարելի է ենթադրել, որ այն բավականին շահավետ և ոչ ծախսատար էր, քանի որ տոնավաճառի շահագործման համար ոչինչ չէր արվում, փոխարեն ամեն ամիս գուամր էր հավաքվում: Էլեկտրոնային մրցույթը հաղթողներից ոչ ոք այդպես էլ տարածքը չբարեկարգեց:
Սկսած 2018 թվականից միչև օր տոնավաճառում տաղավարների համար վաճառականները չեն վճարում։