Յուրաքանչյուր տարի Ախալքալաքի բնակիչները ակնկալում են ինչ-որ հետաքրքիր ու գեղեցիկ զարդարանք Նոր տարվա տոներին, բայց այս տարի ևս քաղաքում ոչինչ արտասովոր չի լինի, իսկ քաղաքի հիմնական տոնածառը կստացվի այնպիսին, ինչպիսին զարդարի ՍՊԸ “Սանմաքրում»-ը, նախօրոք ոճ նախագծված չէ:
Մի քանի օր առաջ Ախալքալաքի կենտրոնական հրապարակը զարդարեցին մի քանի հին զարդաշղթաներով, ինչը հիասթափեցրեց մարդկանց, ովքեր ակնկալում էին, որ այս տարի տոներին տեղի ինքնակառավարումը կանի որևէ այլ բան, ամեն տարվանից տարբերվող: Սակայն, սպասելիքները չարդարացան նաև այս տարի:
Այս տարվա ամանորյա տոներին տեղի ինքնակառավարումը հատկացրել է 8,500 լարի: Դրանցից 4000 լարի զարդաշղթաների գնման համար և 4500 լարի Ախալքալաքում և որոշ գյուղերում ամանորյա հրավառություն ձեռք բերելու համար: Ուրիշ ոչինչ Ախալքալաքի Շրջանային վարչությունը չի նախատեսել:
««Սանմաքրման» աշխատողները կզարդարեն տոնածառը: Տոնածառի այս կմախքը նախանցյալ տարվանից է: Մենք նաև կկախենք այդ զարդաշղթաները և այդ ընթացքում կտեսնենք: Մենք նաև ուզում ենք զարդարել Խաս Բախչա զբոսայգին: Դրա համար, մեզ պետք են ապրանքներ: Մեզ տվել են 14 նման ձգվող զարդաշղթաներ: Որքանով ես գիտեմ, մեզ կտան նաև հրավառություններ, որոնք մենք պետք է տեղադրենք քաղաքում և գյուղերում: Հաջորդ տարվա բյուջեում, մենք լիովին հաշվի կառնենք զարդարանքները», – ասաց քաղաքի կառավարչի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Ինչպես անցյալ տարի, ըստ մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, այս տարի նախատեսվում է ամանորյա միջոցառում տոնածառի մոտ ամսի 30-ին:
«Մենք կցանկանայինք, կազմակերպել միջոցառումը 31-ին, այդպես ավելի գեղեցիկ կլիներ, եթե այդ օրը պարեին ու երգեին: Սակայն, դա հնարավոր չէ, քանի որ մեզ մոտ հիմնականում ելույթ է ունենում «Ջավախք» համույթը, իսկ համույթի երեխաները հիմնականում գյուղերից են, նրանց ծնողները պարզապես չեն թողնում 31-ին», – ասում է Վալերի Ստելմաշովը:
Քրիստինե Մարաբյան