Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը դուրս է եկել «Քարթուլի օցնեբա – Ագրարուլի» խմբակցությունից: Նա չի պատրաստվում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հեռանում է քաղաքականությունից: Սամվել Պետրոսյանը դեռ չի մեկնաբանում քաղաքականությունից հեռանալու պատճառը:
Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյում «Քարթուլի օցնեբա – Ագրարուլի» խմբակցության հիմնադրումից վեց ամիս անց, հայտարարում է խմբակցությունից և ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին: Մինչ 2021 թվականի փետրվարը Սամվել Պետրոսյանը անդամակցում էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցությանը:
«Այո, ճիշտ է, ես դուրս եմ եկել խմբակցությունից, որին ադամակցում էի, ընդհանրապես, փորձում եմ աստիճանաբար հեռանալ քաղաքականությունից: Չեմ ուզում մեկնաբանել պատճառը: Ես ներկայումս անկախ պատգամավոր եմ և փորձում եմ դուրս գալ քաղաքականությունից», – ասաց Սամվել Պետրոսյանը Jnews- ի հետ հեռախոսազրույցում:
2016-ից 2021 թվականներին Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի անդամ էր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, 2017-ին նա Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո մտավ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից, և Սակրեբուլոյի նույնանուն խմբակցությունում մնաց մինչեւ 2021 թվականի փետրվարը: Սամվել Պետրոսյանը և Սիմոն Մանանյանը («Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր), Պտենա գյուղից ընտրված «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորի հետ միասին ստեղծեցին նոր խմբակցություն՝ «Քարթուլի օցնեբա-Ագրարուլի» անունով:
Սամվել Պետրոսյանը «Քարթուլի օցնեբա – Ագրարուլի» նոր խմբակցությունում
Սամվել Պետրոսյանը դուրս է եկել «Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցությունից