Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու վրա՝ Ախալքալաք քաղաքի մուտքի շրջադարձի մոտակայքում՝ այսպես կոչված Շոթա Ռուսթավելիի շրջադարձայինում, ուժեղ քամու պատճառով ծառ է ընկել՝ փակելով անցնող մեքենաների ճանապարհը և վնասելով էլեկտրահաղորդման գծերը:
Անցորդները զանգահարել են Արտակարգ իրավիճակների ծառայություն: Ախալքալաքի ծառայությունն այժմ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ: Մեքենաների համար միակողմանի անցումն ազատ է: Ընկած ծառից հետքը մաքրելու համար աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ այս տարածքում մի քանի չորացած ծառեր ևս ընկնելու վտանգի տակ են: Դրանք պետք է հատվեն քաղաքում չորացած ծառերի հատման ծրագրի շրջանակներում: Այս աշխատանքների տենդերը կայացել է, աշխատանքները շուտով պետք է սկսվեն: