Ապրիլին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետերում էներգաբաշխիչ ընկերության 22 861 բաժանորդներից 13 560-ը կօգտվի էլեկտրաէներգիայի սպառման պետական սուբսիդավորումից, ինչը 508 բաժանորդով ավելի է մարտ ամսվա համեմատ:
«Էներգո Պրո Ջորջիա» ընկերության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ապրիլին Սամցխե-Ջավախք տարածաշրջանում 154 836 բաժանորդներից 100 948 բաժանորդ օգտվել է էլեկտրաէներգիայի արտոնությունից:
Մարտին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում 13 052 բաժանորդ օգտվել է էլեկտրաէներգիայի արտոնությունից, իսկ ապրիլին պետական ֆինանսավորում կստանա 13 560 բաժանորդ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ ստեղծված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև նույն բաժանորդների ջրամատակարարման և աղբահանման ծախսերը: