Գերմանիայում և Բելգիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 188-ի: Ռեկորդային մեծ քանակով տեղումները հեղեղել են եվրոպական մի քանի քաղաքներ, իսկ հազարավոր մարդիկ հայտարարվել են անհայտ կորած:

Բացի Գերմանիայից և Բելգիայից, աղետից տուժել են Ավստրիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում:

Եվրոպական առաջնորդներն ու փորձագետները ջրհեղեղի պատճառն անվանում են կլիմայի փոփոխությունը:

Այս պահին պատճառված վնասի մասին ստույգ տվյալներ չկան: Քանդվել են շենքեր, ենթակառուցվածքներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և գազի հաղորդման գծերը, ճանապարհներն ու երկաթուղիները:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երեքշաբթի Գերմանիայի Կառավարությունը կքննարկի 300 միլիոն եվրոյի չափով հրատապ օգնություն հատկացնելու հարցը՝ կործանարար ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով: