Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը արդեն Թբիլիսիում է:

Դանիելսոնի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ուշ գիշերին:

Քրիստիան Դանիելսոնը լրագրողներին ասել է, որ Վրաստանում կմնա երեք օր և կրկին ընդգծել է քաղաքական գործիչների կողմից փոխզիջման անհրաժեշտությունը:

Քրիստիան Դանիելսոնը իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ կսկսի մարտի 29-ին:

Դանիելսոնը Վրաստանից մեկնել էր մարտի 19-ին: Նախքան մեկնումը, հրավիրած մամուլի ասուլիսում Քրիստիան Դանիելսոնը հույս էր հայտնել, որ կողմերը պատրաստ կլինեն փոխզիջման, ինչը հնարավորություն կտա արդյունքի հասնել: