Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, հաստատ ոչ ոք չգիտի, հայ զինծառայողներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում: Նրանք տուն ուղարկվող նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալ, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան` վերադարձնել իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին իրենց հայրենիք: Բայց իրավիճակը հստակ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ: Նրանց մեղադրելով զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո իբր կատարած տարբեր հանցագործությունների մեջ, ամեն օր դատում են:

«Ես ընդամենը երկու որդի ունեմ՝ էլ զավակ չունեմ»

«Ողջույն, իմ սիրելի ու թանկ ընտանիք: Ես նամակներ ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապա ջան, թանկս, դուխդ մի գցի: Ձեր որդին լավ է զգում: Հոգ տարեք ձեր մասին, զգույշ եղեք ձեր առողջության համար: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մամ, պահպանիր քեզ, մի վայրկյան անգամ չհուսահատվես ու շատ մի անհանգստացիր»:

A4 թերթիկի վրա կոկիկ նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկող՝ Սեդրակ Սողոմոնյան: «Փոստային հասցե» և «Հեռախոսահամար» դաշտերը դատարկ են. Ուղարկողը ճաղերի հետևում է: Ստացող՝ Սամվել Սողոմոնյան:

Ծրարի վերին մասում դրոշմ է դրված՝ ուրվագծով նկարված են յոթ փոքրիկ մարդիկ՝ ձեռք ձեռքի տված, ու ռուսերենով ստորագրություն. «Կարմիր խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»:

«Պապ ջան, խնդրում եմ, անպայման գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, թանկ ջան», – խնդրում է Սեդրակը նամակի վերջում:

Նրա մայրը՝ Թերմինեն, ամեն օր մոմ է վառում որդու համար և աղոթք կարդում Գյումրիից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Самвел Согомонян каждый день видится с другими отцами, чьи дети находятся в заключении в Баку

Լուսանկարի հեղինակ, MAX LOMAKIN/BBC

Սամվել Սողոմոնյանն ամեն օր տեսակցում է այլ հայրերի, որոնց երեխաները գերավարված են Բաքվում:

26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին զինադադարի մասին հայտարարությունը: Նա օգնում էր հորը գյուղատնտեսական աշխատանքներում:

«Եվ հետո զանգահարեցին՝ «անցակետում հերթափոխ է»: Այնտեղ՝ սահմանին, բոլորը նայում են իրենց տարածքին, – ասում է Սեդրակի հայրը՝ Սամվելը, – «Նրանք ուզում էին նաեւ կրտսեր որդուս տանել, բայց ես նամակ գրեցի, որ դա անհնար է, չի կարելի նրանցից երկուսին միաժամանակ տնից տանել: Ես միայն երկու որդի ունեմ, ուրիշը չունեմ: Նրանք մեկին թողեցին, իսկ ավագ որդուս տարան»:

Վերջին անգամ հայր ու որդի հեռախոսով զրուցել են դեկտեմբերի 13-ին, ժամը 16-ի սահմաններում: Սեդրակն ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է:

«Արդեն առավոտյան իմացանք, որ գերի է ընկել: Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են՝ տղերք, զենքերը վայր դրեք և մենք ձեզ կհանձնենք մոտակայքում գտնվող ռուսներին: Բայց տղաներին չեն հանձնել, նրանց խաբել են», – պատմում է Սամվել Սողոմոնյանը:

Սեդրակը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում: Հեռախոսային կապն այնտեղ հաճախ խափանվում է, տեղանքը դժվարանցանելի է: Պատերազմի ավարտին գյուղը գործնականում հայտնվել էր առաջնագծում:

Պայմանագրի համաձայն, այս տարածքում սահմանազատման նոր գիծը պետք է անցներ փաստացի առաջնագծի երկայնքով, իսկ ռուս խաղաղապահները պետք է մուտք գործեին հայերի կողմից վերահսկվող տարածք: Սակայն համաձայնագրի ստորագրման և հաջորդ մի քանի օրվա ընթացքում բավականին խառնաշփոթ է առաջացել: Ռուս խաղաղապահները իրենց քարտեզների վրա նշել են, որ գյուղը անցել է Ադրբեջանին, և նրանք կանգնած են Հին Թաղերից 15 կիլոմետր հեռավորության վրա: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին հերթափոխով տեղակայել գյուղի մերձակայքում:
Ադրբեջանցիները մոտեցել ու զինծառայողների խմբին հայտնել են, որ տարածքն իրենցն է, հայերը չեն համաձայնել:

Map

Ադրբեջանը միջադեպն անվանում է հակաահաբեկչական գործողություն, որն իրականացվել է իր վերահսկողության գոտում:

Դեպքից հետո ռուս խաղաղապահներն արագ շտկել են իրենց քարտեզը. Նրանք իրենց պատասխանատվության գոտում ավելացրել են հենց Խինտագլար գյուղը (Հին Թաղեր):

Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն:

Սեդրակի և նրա ծառայակիցների պատմությունը եզակի չէ:

«Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե քանի ռազմագերիներ կան Ադրբեջանում: Ոչ ոք չգիտի ստույգ թվերը: Իմ անձնական հաշվարկներով՝ այնտեղ առնվազն 300 մարդ կա»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ երկու կողմերի, Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան:

Ադրբեջանը հավաստիացնում է, որ հայ ռազմագերիների խոշտանգումների, ծեծի ու բռնության հայտարարությունները (ինչպես օրինակ ամրագրված է Human Rights Watch-ի մարտի զեկույցում), չեն համապատասխանում իրականությանը:

«Այն մեղադրանքները, որ ձերբակալված հայերը ենթարկվում են բռնության, բացարձակապես անհիմն են: Ադրբեջանը լիովին բավարարել է այդ մարդկանց բարեկեցության վերաբերյալ բոլոր խնդրանքները: Մենք տրամադրում ենք փաստաթղթեր Հայաստանի բոլոր ձերբակալված քաղաքացիների առողջական վիճակի մասին: Բացի այդ, վերջերս Հայաստան վերադարձած ձերբակալվածների լուսանկարները վկայում են նրանց ֆիզիկական բարեկեցության մասին», – BBC-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին խոսում են այնտեղից վերադարձածները: Տղաներից մեկը՝ նիհարավուն կազմվածքով ու լայն ժպիտը դեմքին, անմիջապես խնդրում է չհայտնել իր իրական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով հնարավոր է վնասեմ այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի լռել»:

Пострадавшие дома

Լուսանկրի հեղինակ, MAX LOMAKIN/BBC

Հակոբը ծառայակիցների հետ շրջափակման մեջ է ընկել Մատաղիսում անցած տարի հոկտեմբերի 2-ին: Շրջափակումից դուրս գալ չի հաջողվել, եւ 20 օր անց նրանք գերի են ընկել:

«Մենք վստահ էինք, որ մեզ ծեծի կենթարկեն: Մենք ունեինք մեկական նռնակ: Սակայն մենք չկարողացանք մահանալ հերոսաբար: Երբ մենք գերի ընկանք, մենք նույնիսկ զարմացանք, որ մեզ հետ ոչինչ չարեցին: Հակառակը՝ ջուր էին տալիս, ծխախոտ հյուրասիրում: Սակայն երբ հասցրեցին Բաքու, հենց այնտեղ մեզ սկսեցին ծեծել», – ասում է Հակոբը:

Նախ Հակոբը հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում: «Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Նախ խցիկում միայն մեկ ձերբակալված էր, ապա նրան տարան, եւ ես մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր. յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում եւ չէի խմում երեք օր»:

Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխում են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, ծեծը նորից շարունակվել է:

«Ամեն օր մեզ հարցաքննում էին եւ կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխեցին բանտ, եւ ամբողջ ճանապարհին ծեծում էին»:

Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը:

«Սակայն նրանք հասկանում էին…ուր եմ ես, ուր է Արայիկ Հարությունյանը…որտեղի՞ց պետք է իմանամ: Մեզ ասում էին, որ կնստեցնեն 25 տարի, իսկ մենք ասում էինք, որ մենք պարզապես ռազմագերիներ ենք»:

Աշնանը հայ զինծառայողների հետ կոշտ վերաբերմունքն ապացուցող տեսանյութեր տարածվեցին համացանցում: Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը նայել է այդ տեսանյութերը, դատապարտել տեղի ունեցածն ու Բաքվին կոչ արել պահպանել միջազգային կոնվենցիաները: Իրավապաշտպանները նաեւ նշել են, որ տեսանյութում հայտնված որոշ մարդիկ հետագայում իրենց հարազատներին գրել են, որ նրանց հետ լավ են վարվել…Կարինա Սարգսյանը չի կարողանում ժպտալ: Նրա վառ ներկված դեմքի վրա խոշոր արցունքներ են հոսում: Զրույցի սկզբում նա խնդրում է ծխել, սրբում է արցունքները: Նա նստած է իր փաստաբանների կաբինետում, որոնք կազմում են ՄԻԵԴ դիմելու համար բողոքը: Նրա իրական անունը շատերին է հայտնի, սակայն նա խնդրում է չասել, չի ցանկանում, որպեսզի իր պատմությունը կրկին հիշեն հայկական ԶԼՄ-ները: Ժամանակին նրա պատմությունը քննարկվել է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Տեսանյութում ծածկոցով փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվորականներ. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»։ «Բարով եք եկել ձեր տուն»,- պատասխանում է հայուհին։

Երեւանում տեսանյութը անմիջապես անվանեցին կեղծ, անգամ կասկածում էին, որ տեսահոլովակի հերոսուհին ըստ էության գոյություն ունի։ Բայց ավելի ուշ պարզվեց, որ նա իրական մարդ է։

«Երբ ինձ գերի վերցրին, ասացին. պետք է ձերոնց տեղեկացնել, որ դու մեզ մոտ ես,- պատմում է կինը։ – Բայց պետք է կարդալ այս տեքստը. «Բարի գալուստ ձեր տուն»։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ գտան ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին խմելու։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետեւ հանկարծ ամեն բան ինձ համար միեւնույնը դարձավ։ Պարզապես միեւնույնը»։

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը հայտարարեց, որ «մարտական գործողությունների գոտուց տարհանել է Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների ազատագրած գյուղերից մեկի խանութի վաճառողուհուն»։ Բայց Կարինան տեղի խանութի վաճառողուհի չէր։

Դրանից ոչ շատ առաջ հայ զինծառայողների խմբի հետ նա եկել էր Ջեբրայիլ։ Մինչեւ առաջին պատերազմը քաղաքը ադրբեջանական յոթ շրջաններից մեկի կենտրոնն էր, բայց 1993թ. ադրբեջանական բնակչությունը ստիպված հեռացել էր շրջանից, եւ փաստորեն այստեղ մնացել էին միայն ավերակներ ու հայկական գյուղերի մարտական դիրքերը։ Անցած տարվա աշնանը այս վայրերի համար դաժան մարտեր էին մղվում, մինչեւ որ հոկտեմբերի 4-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ քաղաքը ադրբեջանցիները վերցրել են։ Ջեբրայիլի գրավումը դարձավ բեկումնային ռազմական հակամարտությունում եւ զգալի առավելություն տվեց Բաքվին։

Джебраил

Լուսանկարի հեղինակ, RESUL REHIMOV/ANADOLU AGENCY VIA GETTY IMAGES

Ամբողջ հունիսին Բաքվում շարունակվել են դատական նիստերը այն մարդկանց գործերով, որոնց Ադրբեջանը անվանում է ահաբեկիչներ, իսկ Հայաստանը՝ ռազմագերիներ։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը պնդում է. չնայած զինծառայողներին բռնել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հակամարտությունը Ղարաբաղում ըստ միջազգային նորմերի կրում է անավարտի կարգավիճակ։ Հետեւաբար, Հայաստանն իր քաղաքացիներին համարելու է ռազմագերիներ։ Բաքվում վերջին հակամարտության ակտիվ փուլը համարում են ավարտված, ինչպես նաեւ վկայակոչում են, որ միջազգային իրավունքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք։

Միջազգային կազմակերպությունները ջանում են խուսափել «ռազմագերի» տերմինից նրանց հանդեպ, ովքեր չեն հայտնվել «բոլորին բոլորի դիմաց» փոխանակման տակ համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ընդունում են, որ Ադրբեջանում բանտարկված են նաեւ զինծառայողներ։

Հունիսի կեսին 15 զինծառայողների հաջողվեց վերադառնալ հայրենիք։ Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին Բաքուն Երեւանին հանձնեց մարդկանց, իսկ Երեւանը՝ Լեռնային Ղարաբաղի ականապատման քարտեզները։

Այդ քարտեզներում մոտ 100 հազար ականի տեղն է Աղդամի շրջանում, որն այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Դեռեւս ձմռանը Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (АНАМА) դժգոհել էր այդ քարտեզների բացակայությունից։ Չիմանալով ականների գտնվելու տեղը՝ մի մարդ կարող է օրական վնասազերծել միայն 25 քառակուսի մետր տարածք։ Միայն Աղդամի շրջանի ականազերծման վրա Ադրբեջանին կպահանջվեր 10 տարի։

Հուլիսի սկզբին Բաքուն «որպես մարդասիրական քայլ» Երեւանին հանձնեց եւս 15 գերի։ Այս անգամ փոխանակեցին Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականադաշտերի քարտեզներով։

Մարդկանց փոխանակումը ականների մասին տեղեկատվությամբ գերիներին ու նրանց հարազատներին անազնիվ, բայց խնդրի լուծման անխուսափելի ճանապարհն է թվում:

Суд

Լուսանկարի հեղինակ, VALERY SHARIFULIN/TASS VIA GETTY IMAGES

Նախկին ռազմագերիներից մեկը, որ վերադարձել է այդպիսի փոխանակման շնորհիվ, ի պատասխան քարտեզները հանձնելու մեղադրանքների, հարց է ուղղում. «Ենթադրենք, այդ քարտեզները մնացին մեզ մոտ, իսկ այնտեղ ականների վրա պայթեց օրական հարյուր մարդ, մենք դրանից ի՞նչ կշահենք, եթե քարտեզների միջոցով հնարավոր է փրկել մարդկային կայնքեր», – ասում է նա:

Նույն կարծիքի է նաև Կարինան ու դեռ գերության մեջ գտնվող ռազմագերիներից մեկի հայրը՝ Սամվել Սողոմոնյանը:

«Դա շատ ստոր արարք է [Ադրբեջանի կողմից]», – գտնում է Կարինա Սարգսյանը: – Բայց եթե դա կարող է մարդկանց կյանքեր փրկել, ես համաձայն եմ: Ես դրան հավանություն եմ տալիս հարյուր տոկոսով»:

«Սա բիզնես է. «Քարտեզները տվե՛ք, տվե՛ք քարտեզները»: Ադրբեջանցիները սիրում են բիզնես: Այս քարտեզները, ականապատված այս ճանապարհները … Ես չեմ կարող ասել, դա իմ որոշումը չէ: Դա որոշում են բարձրաստիճանները», – հառաչում է Սամվել Սողոմոնյանը:

Պատերազմում պարտված Հայաստանը Բաքվի հետ բանակցություններում շատ տարբերակներ չունի:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին այնքան էին վրդովեցրել Փաշինյանի խոսքերը, որ հայերը կներեին իշխանություններին իրենց համաքաղաքացիների մի քանի ամիս բանտարկության մեջ մնալու համար, որ նա հրապարակավ հայտարարել էր. «Փաշինյանը ընդհանրապես գոնե հասկանում է, թե այս մարդիկ ինչ վիճակում են: Թող նրա Աշոտիկը [BBC՝ որդին] փոխանակվի Ադրբեջանում պահվող 20-25 մարդու հետ»:

Փաշինյանը պաշտպանել է պոպուլիստական քննարկումը և համաձայնել փոխանակել իր որդուն բոլոր հայ ռազմագերիների հետ: Այո, և Աշոտ Փաշինյանն է հայտարարել, որ ինքը «միշտ պատրաստ է եղել»:

Սամվել Սողոմոնյանին, ով սպասում է որդու վերադարձին, այս հայտարարությունները ոչ մի կերպ չեն հուզում: Նա հրաժարվում է դրանք քննարկելուց:

Заграждения вокруг минного поля

Լուսանկարի հեղինակ, RUSSIAN MINISTRY OF DEFENCE

Պատերազմի ավարտից հետո առաջին ամիսներին գերիների փոխանակումը տեղի էր ունենում Ռուսաստանի միջնորդությամբ:

Հայաստանի խորհրդարանի նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը հունիսի վերջին ասել էր, որ հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ:

«Սեյիդովն ասաց, որ Ադրբեջանը պատրաստ է քննարկել «ահաբեկիչներին» վերադարձնելու հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիր: Այսինքն՝ գրավոր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախի 75%-ի պատկանելիությունն իրենց: Այդ ժամանակ, որպես «բարի կամքի դրսեւորում», նրանք պատրաստ են քննարկել մեր տղաներին վերադարձնելու հարցը», – հայտարարել է Զոհրաբյանը հանդիպումից հետո:

Ադրբեջանը կորցրել էր Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների նկատմամբ փաստացի վերահսկողությունը, որոնք հիմնականում բնակեցված էին ադրբեջանցիներով, 1994-ին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքներից հետո: Հայկական Լեռնային Ղարաբաղը և նոր փաստացի սահմանը չեն ճանաչվել ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետության կողմից: 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը վերադարձրեց յոթ շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի մի մասը:

«Վատ է»

Չասֆալտապատված, փոշոտ ճանապարհը Լանջիկ գյուղով տանում է դեպի Սեդրակ Սողոմոնյանի տուն: Փոքրիկ շունը վազվզում է անմիջապես դարպասների մոտ՝ թույլ չի տալիս նույնիսկ մի քայլ առաջ անցնել, բայց մի րոպե անց քառասուն աստիճան շոգից հանդարտվում է և պառկում ստվերում:

Տարածքում մի քանի զույգ ծառեր կան, հավաբուն կա, աքաղաղը պարբերաբար ձայնարկում է իր արիաները: Պարանների վրա չորանում են լոգարանի սրբիչները: Խոտերի վրա վազում է ճերմակ նապաստակը:

Samvel

Լուսանկարի հեղինակ, MAX LOMAKIN / BBC

Պատին կախված է սրբապատկեր: Նույն շրջանակում տեղադրված է Սեդրակի դիմանկարը: Լուսանկարում Սեդրակը կարմիր շապիկով է, վերնամասը՝ հայկական բանակի զինահագուստով, գլխին՝ կանոնադրական գլխարկ:

«Օրերս հիվանդանոցում էի՝ ստամոքսի խնդիրներ ունեմ: Կինս նույնպես անընդհատ հիվանդանոցում է՝ կամ ճնշում ունի, կամ սիրտն է: Առհասարակ ամեն օր վատ է: Չենք կարողանում հասկանալ, թե ինչ անել: Մենք չենք կարող գիշերը քնել: Ուզում ենք օրվա ընթացքում ինչ-որ բան անել, բայց կարծես թե մեր ձեռքը կոտրված լինի: Մենք նայում ենք նրա նկարներին և լաց լինում», – կիսվում է նա:

Սամվելը խմում է իր սուրճը, դնում է իր սեւ գլխարկը և դուրս է գալիս բակ: Նա կրկին գնում է իր նոր աշխատանքին՝ փնտրելու այն պաշտոնյաներին, ովքեր գիտեն նրա հարցի պատասխանը. Ե՞րբ է որդին վերադառնալու տուն:

«Վատ է», – նորից կրկնում է նա:

Աղբյուրը՝ BBC News-ի ռուսական ծառայություն