Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում համաճարակային իրավիճակը վատթարանում է, ուստի իշխանությունները սկսել են մտածել ժամանցային միջոցառումները սահմանափակելու մասին:
«Ես հասկանում եմ, որ հիմա ամառ է, բացվել են հանգստավայրերը, ժամանցային միջոցառումներ են տեղի ունենում և ժամանցային միջոցառումների ընթացքում մարդը տրամադրված չէ դիմակ կրել ու հեռավորություն պահել: Բայց այդպես չի լինի: Եվս մեկ անգամ մենք ստիպված կլինենք աշխատել ժամանցային միջոցառումների սահմանափակման ուղղությամբ: Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին», – հայտարարել է փոխնախարարը:
Գաբունիան նշել է, որ կորոնավիրուսային վարակը շատ արագ է տարածվում, և առանց ակտիվ միջամտության այս ցուցանիշն էլ ավելի կաճի: