Մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով վերացվել է վիզային ռեժիմը Ռուսաստան մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար։ Jnews-ի ընթերցողներից շատերի մոտ հարց է ծագում, թե տարին քանի՞ անգամ քաղաքացին իրավունք ունի 90 օր մնալ Ռուսաստանում և կարո՞ղ է այդ ժամանակահատվածում նա աշխատել այնտեղ։ Jnews-ը փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։
Հրամանագրի տեքստում չի նշվում, թե որքան ժամանակ ընդմիջումով քաղաքացին կարող է կրկին մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Այնուամենայնիվ, ինչպեսնշված է ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում, № 115-ФЗ դաշնային օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացու՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արտոնագիր չպահանջող եղանակով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող գերազանցել ընդհանուր առմամբ իննսուն օրը՝ յուրաքանչյուր հարյուր ութսուն օրվա կտրվածքովը:
Այսպիսով, Վրաստանի քաղաքացին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կարող է Ռուսաստանում մնալ ընդհանուր առմամբ 90 օր։
Ինչ վերաբերում է աշխատելու հնարավորությանը, ապա եթե քաղաքացին առանց վիզայի 90 օրից ոչ ավելի ժամկետով մուտք է գործում Ռուսաստան, նա իրավունք չունի աշխատելուպաշտոնապես (պաշտոնական աշխատանքային պայմանագրով):