Մինչ համաճարակը՝ 2020 թվականի մարտի համեմատությամբ, Վրաստանի հյուրանոցներում սենյակների գները նվազել են 9,7 տոկոսով: Այս մասին ասված է PMC Research խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության մեջ:
2021 թվականի մարտի դրությամբ երեքաստղանի հյուրանոցում սենյակի միջին արժեքը մեկ օրում կազմել է 124 լարի (ավելի քան 36 դոլար), 4 աստղանի հյուրանոցում՝ 219 լարի (ավելի քան 63 դոլար), իսկ հինգաստղանի հյուրանոցում՝ 332 լարի (93 դոլար):
Ընդ որում, հարմարավետության սիրահարներին ամենից թանկ կնստի Թբիլիսիի հյուրանոցներում՝ 436 լարիով (գրեթե 127 դոլար) եւ Կախեթիում՝ 293 լարիով (85 դոլար) տեղավորումը: Ամենաթանկ 4 աստղանի հյուրանոցները Մցխեթա-Մթիանեթիում (մոտ 270 լարի կամ օրական 78 դոլար) են, իսկ 3 աստղանի հյուրանոցները՝ Սամեգրելոյում եւ Զեմո Սվանեթիում (մոտ 180 լարի կամ 52 դոլար):
Եթե խոսենք ընտանեկան տիպի հյուրանոցների մասին, այստեղ տեղակայումն օրական կարժենա մոտ 80 լարի (23 դոլար)։ Եթե համեմատենք իրավիճակը մինչև համաճարակը (մարտի 2019), գները նվազել են 10,7%-ով: Քվեմո Քարթլիի շրջանի ընտանեկան հյուրանոցներում ամենաթանկ համարները մոտավորապես 110 լարի են (մոտավորապես 32 դոլար):
Վիճակագրությունը խոսում է հյուրանոցային ոլորտի դանդաղ վերականգնման մասին: 2020թ. մարտի համեմատ գներն աճել են 8,1%-ով, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 6,9%–ով:
2021 թվականի մարտին միջին արժեքը կազմել է օրական մոտավորապես 80 լարի, ինչը 3,4 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա փետրվարին:
PMC Research-ի հետազոտության մեջ հաշվի են առնվել Վրաստանի մոտավորապես 770 հյուրանոցների համարների գները, որոնք գրանցված են Booking.com-ում: