Տարածաշրջանային հեռուստաընկերությունների մի մասը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի: Հուլիսի 13-ին, ժամը 15:00-ին, TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի քաղաքացիական հոգեհանգստն սկսվելուց հետո, հեռուստաընկերությունների էկրաններին հայտնվել է «Լեքսո» (ლექSOSთვის) գրությունը:
Բողոքի ակցիային միացել են՝ «Գուրիա», «Իններորդ ալիք», «Օդիշի», TOK TV, «Ագրոսրեդա», TV/25, «Իններորդ ալիք», «Տանամգզավրի», TV4, «Ռիոնի», «Բորժոմի TV», «Իմերվիզիա», «Գուրջաանի TV», «Մեգա TV», «Տրիալեթի» ընկերությունները: